Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Վիրավոր քաղաքացիներ և ոստիկաններ Երևանում
video icon

Տասնյակ վիրավորներ Երևանում. ոստիկանները հատուկ միջոց են կիրառել

Իշխող ուժն արդարացված է համարում լուսաձայնային նռնակների գործադրումը, պնդում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը քաղաքացիներին «ուղղորդել է գրոհել ոստիկաններին»։

ՀՀ ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի մասին

ՀՀ ընդդիմությունը որոշել է պահանջել ոչ թե Փաշինյանի, այլ կառավարության հրաժարականը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը սա բնորոշում է որպես «իմպիչմենտի առաջին քայլ»։ Իշխող ուժը պնդում է՝ «հերթական խաբկանքն է հրամցվում» մարդկանց։

Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու

«Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ շարժումն արդեն իսկ մարել է, ուստի չի կարող խոսք գնալ հանրային ճնշման արդյունքում և Սահմանադրության խախտմամբ Սրբազանին վարչապետ դարձնելու մասին։

Փաշինյանի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը

«ՀԱՊԿ անդամ երկու երկիր պատերազմին մասնակցել է ոչ մեր կողմից»․ Փաշինյան

Օրեր առաջ Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հիշում է «ազատագրական պատերազմից» առաջ իր զրույցը Ալիևի հետ, երբ եզրակացրին՝ «կարելի է հաղթել»։ ՀՀ վարչապետի արձագանքը։

Ընդդեմ սահմանազատման հանրահավաք Երևանում

Սահմանազատմա՞ն, թե՞ իշխանության դեմ պայքար. հանրահավաք Երևանում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում: Սահմանազատման դադարեցման սկզբնական պահանջի կողքին մասնակիցները ձևակերպել են վարչապետի հրաժարականի պահանջ՝ Փաշինյանին տալով մեկ ժամ ժամանակ:

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը

«Պուտինը Փաշինյանին ոչինչ չի առաջարկի, կհամոզի չմերձենալ Արևմուտքի հետ»․ կարծիքներ

Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից, արդյո՞ք կքննարկվի նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ի՞նչ նոր պահանջներ կարող է ներկայացնել Երևանին Մոսկվան։ Մեկնաբանություններ։

Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին

«Բաքուն 4 գյուղերի թեման իբրև խաղաթուղթ էր օգտագործում»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով՝ սահմանազատումը սկսվել է մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից։ Երևանն, ըստ նրա, բարձրացնում է նաև 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների և Արծվաշենի վերադարձի հարցը։

Տոկաևի այցը Երևան․ մեկնաբանություն

Ինչո՞ւ է Աստանան ուզում դառնալ Երևան-Բաքու բանակցությունների հարթակ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ կարևոր է հասկանալ, թե իր 4 գործընկերներից ո՞ր մեկի՝ Ռուսաստանի՞, Չինաստանի՞, Բրիտանիայի՞, թե՞ Թուրքիայի հետ համակարգմամբ է Տոկաևը նման հայտ ներկայացնում։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

OSZAR »